ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը.մանրամասներ շոուից

Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը.մանրամասներ շոուից
02.03.2019 | 16:19

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:


Շրջագայության ընթացքում երգչուհին հանդես կգա 16 քաղաքներում և, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր համերգին կներկայացվեն 22 երգեր:
Օրեյրոն հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմը հագեցած կլինի էկրաններով, որոնց վրա կցուցադրվեն հատուկ այս շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Համերգի ընթացքում Օրեյրոն վեց անգամ փոխելու է հագուստը: Նա հանդես է գալու գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է իր գալակտիկան և փնտրում մեկ այլ գալակտիկա, որտեղ արև կա: Այսպես, նա իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այստեղ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր:


«Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը»,-նշել է Նատալիա Օրեյրոն:
Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ